Տոտենհեմն Էրիկսենին խոշոր աշխատավարձով նոր պայմանագիր է առաջարկել

15:33 20.07.2019

«Տոտենհեմը» հույս ունի թիմում պահել դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: «Խցանները» 27-ամյա ֆուտբոլիստին նոր՝ բարելավված պայմաններով պայմանագիր են առաջարկել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Այս պահին Էրիկսենի շաբաթական աշխատավարձը կազմում է մոտ 80 հազար ֆունտ: Եթե նա երկարաձգի լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը, ապա կստանա շաբաթական 200 հազար ֆունտ:

Հիշեցնենք՝ Էրիկսենը միջմրցաշրջանի ընթացքում կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում», սակայն «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է թիմում տեսնել ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Այժմ դանիացի ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»: «Ներքնակները» կարող են Էրիկսենին ձեռք բերել, եթե նրանց չհաջողվի ստանալ Խամես Ռոդրիգեսին:

Share |

Լրահոս

Loading...