Մ19 Եվրո-2019. Իսպանիայի հավաքականը հաղթեց Իտալիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

23:03 20.07.2019

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի վերջին տուրում Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեցին Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: Իսպանացիներին հաջողվեց հաղթել 2-1 հաշվով ու խմբում գրավել 2-րդ տեղը:

Առաջին հորիզոնականում Պորտուգալիան է, իսկ երրորդում տեղավորվել է Իտալիայի ընտրանին: Մեր հավաքականը ևս այս խմբում էր, որը վերջին տուրում պարտվելով առաջատարին՝ լքեց պայքարը:

Իսպանացիների մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Ֆրանսիայի հավաքականը, իսկ առաջատար Պորտուգալիան կմրցի Նորվեգիայի, Իռլանդիայի կամ Չեխիայի հետ:

Share |

Լրահոս

Loading...