Ֆեդերերը ցուցադրական խաղ կանցկացնի ցլամարտի արենայում և կարող է ռեկորդ սահմանել

16:09 20.07.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը նոյեմբերի 24-ին ցուցադրական խաղ կանցկացնի Մեքսիկայում: Այս մասին հաղորդում է globoesporte.globo.com-ը: 37-ամյա Ֆեդերերն առաջին անգամ կարիերայում հանդես կգա այդ երկրում:

Խաղը կկայանա Մեխիկոյի «Պլասա Մեկսիկո» մարզադաշտում՝ աշխարհի ամենամեծ ցլամարտի արենայում, որը տեղավորում է 41200 հանդիսական:

Ֆեդերերի մրցակիցը կորոշվի ավելի ուշ:

Եթե Թենիսիստին հաջողվի լեփ-լեցուն մարզադաշտ հավաքել, ապա նա ռեկորդ կսահմանի թենիսի խաղում հանդիսականների քանակով: Հիմա ռեկորդը պատկանում է Կիմ Կլիյստերսին ու Սերենա Ուիլյամսին, որոնք 2010-ին Բրյուսելում 35 հազար հանդիսական էին հավաքել:

Share |

Լրահոս

Loading...