Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան հետաքննություն է սկսել Անտուան Գրիզմանի Բարսելոնա տեղափոխության հետ կապված

00:00 20.07.2019

Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան հետաքննություն է սկսել կապված Անտուան Գրիզմանի տեղափոխության հետ «Բարսելոնա»։

Ինչպես տեղեկացնում է iusport-ը, Իսպանիայի ֆուտբոլային գլխավոր կազմակերպությունը կարգապահական գործ է բացել կապված Անտուան Գրիզմանի տեղափոխության հետ «Աթլետիկոյից» «Բարսելոնա»։ Հետաքննության արդյունքում պարզ կդառնա, թե արդյոք կատալոնական ակումբը ավելի վաղ է համաձայնության հասել ֆրանսիացի հարձակվողի հետ, թե ամեն բան օրենքի սահմաններում է։

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» ևս 80 միլիոն եվրո է պահանջում «Բարսելոնայից»։ Մադրիդյան կողմը պնդում է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն պահին, երբ Գրիզմանի հրաժարագինը կազմել է 200 միլիոն եվրո, մինչդեռ կատալոնացիները 120 միլիոն են վճարել 28-ամյա ֆուտբոլիստի համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Աթլետիկոն» բացի Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայից դիմել է նաև Լա լիգային՝ պահանջելով հավելյալ 80 միլիոն եվրո «Բարսելոնայից»։

Share |

Լրահոս

Loading...