Իբրահիմովիչի ֆանտաստիկ հեթ-թրիկը հաղթանակ է բերում ԼԱ Գելաքսիին (տեսանյութ)

09:13 20.07.2019

Զլատան Իբրահիմովիչը MLS-ի հերթական տուրում դարձել է 3 գոլի հեղինակ և հաղթանակ բերել իր թիմին:

Շվեդ հարձակվողի գոլերի շնորհիվ «ԼԱ Գելաքսին» 3-2 հաշվով պարտության մատնեց «Լոս-Անջելեսին»: Իբրան գոլերի հեղինակ դարձավ 8-րդ, 56-րդ և 70-րդ րոպեներին: Հատկապես գեղեցիկ ստացվեց առաջին գոլը:

Շվեդ ֆուտբոլիստի թիմը մրցաշարային աղյուսակում 37 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն 46 միավոր ունեցող «Լոս-Անջելեսին»:

 

Share |

Լրահոս

Loading...