Իբրահիմովիչ. Դուք ինձ համեմատել եք Վելայի հետ, դա ձեր մեծագույն սխալն է

14:44 20.07.2019

«ԼԱ Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է դերբիում հաղթանակից հետո «Լոս-Անջելեսի» հարձակվող Կառլոս Վելայի հետ լեզվակռվի մասին: Այդ խաղում շվեդ հարձակվողը հեթ-տրիկ է ձևակերպել: Մեքսիկացին էլ աչքի է ընկել դուբլով:

«Ես շատ եմ հարգում Վելային, նա հիանալի ֆուտբոլիստ է: Բայց դուք մեծագույն սխալ եք թույլ տվել՝ համեմատելով նրան ինձ հետ: Ես այս ամբողջ ընթացքում այն բանի համար չեմ քրտնաջան աշխատել, որ ինձ Վելայի հետ համեմատեն: Չի կարելի «Ferrari»-ն համեմատել «Fiat»-ի հետ: Արդյոք ցո՞ւյց եմ տվել, որ ես ավելի լավն եմ: Ավելի լավն եմ ոչ միայն Վելայից, այլև ամբողջ լիգայից: Ես դա ամեն օր եմ ցույց տալի: Այսօր էլ բացառություն չէ», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Voetbalprimeur-ը՝ հղում անելով ESPN-ին:

«Լոս-Անջելեսը», չնայած պարտությանը, շարունակում է գլխավորել MLS-ի մրցաշարային աղյուսակը: «Գելաքսին» 37 միավորով 2-րդ տեղում է և առաջատարին զիջում է 9 միավորով:

Share |

Լրահոս

Loading...