Իկարդին մերժել է անգլիական գրանդի առաջարկը

23:50 20.07.2019

«Արսենալը» փորձել է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին։

Football Italia-ի տեղեկություններով՝ արգենտինացին մերժել է «Արսենալի» առաջարկը, քանի որ ցանկանում է կարիերան շարունակել «Յուվենտուսում», որի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագիրը: Նշվում է, որ «Արսենալը» պատրաստ էր գործարքի մեջ ներառել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Իկարդին վատ հարաբերություններ ուներ «Ինտերի» ղեկավարության հետ, ինչից հետո նա զրկվել էր ավագի թևկապից ։

Share |

Լրահոս

Loading...