Արսենալը պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել Յուվենտուսի հարձակվողի համար

13:51 20.07.2019

«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» երիտասարդ հարձակվող Մոյզե Քինի ծառայություններով: Ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 22.4 միլիոն ֆունտ (25 մլն եվրո):

Թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել 19-ամյա հարձակվողից, սակայն դիտարկում է միայն նրան վաճառելու տարբերակը, որպեսզի մի քիչ հավասարակշռության բերի ֆինանսական կորուստները, որոնք առաջացել են հոլանդացի պաշտպան Մաթեյս դե Լիգտի տեղափոխությունից հետո (75մլն եվրո): Քինի հեռանալու հավանականությունը մեծացել է նաև արգենտինացի հարձակվող Գոնասալո Իգուայինի վերադարձից հետո:

«Արսենալը» միակ ակումբը չէ, որը հետաքրքրված է իտալացու ծառայություններով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քինի նկատմամբ հետաքրքրություն կա «Բարսելոնայի», «Էվերթոնի», «Սևիլիայի» կողմից: Իսկ Ֆուտբոլիստի հայրը հայտարարել էր, որ որդին ցանկանում է խաղալ «Ինտերում»:

Share |

Լրահոս

Loading...