Կրասնոդարը կամային հաղթանակ տարավ Ուֆայի նկատմամբ

18:54 20.07.2019

Ռուսական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարը» կամային հաղթանակ տարավ «Ուֆայի» նկատմամբ:

Հանդիպումն ընթացել է Ուֆայի «Նեֆթյանիկ» ստադիոնում։ Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: «Ուֆայի» կազմում գոլերով աչքի ընկան Քեթելին Կարպն ու Ջամալ Տաբիձեն։ Սակայն ընդմիջումից հետո «Կրասնոդարը» կարողացավ երեք գոլի հեղինակ դառնալ և հաղթանակ կորզել։ Հյուրերի կազմում աչքի են ընկել Յունես Նամլին և Տոննի դե Վիլենան։ Եվս մեկ գնդակ իր թիմի դարպասը ուղարկեց Թաբիձեն։

Այսպիսով, «Կրասնոդարն» առաջին 3 միավորը վաստակեց Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում: «Ուֆան» երկրորդ պարտությունը կրեց երկու խաղերում:

Share |

Լրահոս

Loading...