Դավիդ Լուիս. Լեմպարդը Չելսիի ԴՆԹ ունի

20:30 20.07.2019

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը իր կարծիքն է հայտնել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին ու պատմել առաջիկա մրցաշրջանի նպատակների մասին:

«Ինտենսիվությունը ժամանակակից ֆուտբլում ամենակարևորն է: Բոլորը կարող են դա հաստատել: Չեմպիոնների լիգայի նախորդ եզրափակչում երկու թիմ կար, որ կարող էր ինտենսիվության բարձր մակարդակում խաղալ:

Լեմպարդը սիրում է «Չելսին», նա այս ակումբի ԴՆԹ ու անհրաժեշտ ամեն ինչ ունի: Մարզչական շտաբը սիրով է աշխատում, ուզում է մեզ լավագույնը սովորեցնել, որպեսզի գերազանց հանդես գանք խաղադաշտում: Մենք ամբիցիաներ ունենք: Եթե «Չելսիում» ես խաղում, պիտի ամբիցիաներ ունենաս: Մենք հնարավոր ամեն բան կանենք ու բոլոր մրցաշարերում կպայքարենք հաղթանակի համար»,- ասել է բրազիլացին Sky Sports-ի հետ զրույցում:

 

Share |

Լրահոս

Loading...