Լիվերպուլը ներկայացրել է նոր մրցաշրջանի 3-րդ մարզաշապիկը

14:28 20.07.2019

«Լիվերպուլը» պաշտոնական կայքում ներկայացրել է առաջիկա մրցաշրջանի խաղային մարզաշապիկի պահեստային կոմպլեկտը:

Մարզահագուստը սև գույնի է: Ընդ որում, մարզաշապիկի վրա կան նախշեր, իսկ տարբերանշանը կարված է մերսիսայդցիների համար անսովոր՝ կապույտ գույնով: Անգլիական ակումբի տեխնիկական հովանավորը ամերիկյան New Balance ընկերությունը:

Անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» ԱՊԼ-ի արդյունքներով զբաղեցրեց 2-րդ տեղը: Չնայած իրենց համար ռեկորդային՝ 97 միավորին, «կարմիրները» զիջեցին «Մանչեսթեր Սիթիին», որը 1 միավորով ավելի էր հավաքել:

Share |

Լրահոս

Loading...