Լիվերպուլը գոլառատ խաղում պարտվեց Բորուսիային (տեսանյութ)

09:36 20.07.2019

Անգլիական «Լիվերպուլը» պարտվել է Դորտմունդի «Բորուսիային» թիմերի արտասահմանյան շրջագայության շրջանակում կայացած ընկերական խաղում:

Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նոտր Դամ քաղաքի համանուն մարզադաշտում: Առաջին գոլը խփվեց հանդիպման հենց սկզբում։ Երրորդ րոպեին անգլիական թիմի դարպասը գրավեց դորտմունդցիների իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը: 35-րդ րոպեին մերսիսայդցիների կիսապաշտպան Հարի Ուիլսոնը հավասարեցրեց հաշիվը։ Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1: Երկրորդ խաղակեսի ութերորդ րոպեին դանիացի կիսապաշտպան Թոմաս Դելեյնին առաջ մղեց գերմանական թիմին: Իսկ հինգ րոպե անց մեկ այլ դանիացի Յակոբ Բրուն Լարսենը մեծացրեց դորտմունդցիների առավելությունը։ 75-րդ րոպեին «Լիվերպուլի» 19-ամյա հարձակվող Ռիան Բրուսթերը 11-մետրանոց հարվածով կրճատեղ հաշվի տարբերությունը։

Հանդիպումն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով՝ 3-2:

Share |

Լրահոս

Loading...