ՄՅՈւ-ն մերժել է Լուկակուի վերաբերյալ Ինտերի առաջարկը

16:57 20.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Ինտերի» առաջարկը թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Իտալական ակումբը երկու օր առաջ 26-ամյա բելգիացու համար պաշտոնապես 53.9 միլիոն ֆունտ է առաջարկել ՄՅՈւ-ին: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» նոր առաջարկ կանի՝ 60 միլիոն ֆունտ ու ևս 15-ը՝ որպես բոնուս: «Մանչեսթեր Յունայթեդն» իր ֆուտբոլիստի համար 80 միլիոն եվրո է պահանջում:

Նախորդ մրցաշրջանում Լուկակուն ԱՊԼ-ի 32 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 12 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...