Մարսելոն ընտրություն է կատարել Նեյմարի ու Ազարի միջև

16:42 20.07.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ մադրիդյան ակումբ հավանական տեղափոխության մասին:

«Նեյմարն անկանխատեսելի խաղացող է: Նրա դեմ պաշտպանվելն անհնար է: Երբ պաշտպանն ինչ-որ բան ձեռնարկում է, Նեյմարը մի նոր բան է մտածում: 

Մեծ պատիվ կլիներ, եթե նա հայտնվեր «Ռեալում»: Ակումբը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ձեռք բերի աշխարհի լավագույն խաղացողներին, և «Բարսելոնայում» նրա անցյալը խնդիր չէր դառնա», - ասել է Մարսելոն Marca-ին տված հարցազրույցում:

Բրազիլացին խոսել է նաև «սերուցքայինների» նորեկ Էդեն Ազարի մասին՝ պատասխանելով «Ազա՞ր, թե՞ Նեյմար» հարցին: 

«Էդենը թոփ խաղացող է: Բարձր մակարդակի ֆուտբոլիստ, նա էլ, ինչպես Նեյմարը, բավականաչափ մակարդակ ունի, որպեսզի լինի աշխարհի թոփ-5 խաղացողների թվում: Նա տպավորում է: Նրան ու Նեյմարին չի կարելի համեմատել, բայց Նեյմարը, իմ կարծիքով, ավելի լավն է»:

Share |

Լրահոս

Loading...