Մեսսին ներողություն է խնդրել Ամերիկայի գավաթի կազմակերպիչներից

22:32 20.07.2019

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պաշտոնապես ներողություն է խնդրել Ամերիկայի գավաթի կազմակերպիչներից, հաղորդում Է La Nacion-ը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերջիններիս մեղադրել էր կոռուպցիայի մեջ:

32-ամյա ֆուտբոլիստի դիմումը ներառվել է փաստաթղթերի մեջ, որոնք այսօր՝ հուլիսի 20-ին ուղարկվել են Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Բացի Մեսսիի ներողությունից, թղթերում նաև կան  բացատրություններ ֆեդերացիայի ներկայացուցիչների կողմից: Նրանց խոսքով՝ հարձակվողը, խոսելով ԿՈՆՄԵԲՈԼՈՒՄ կոռուպցիայի մասին, նկատի չի ունեցել կազմակերպության կոնկրետ ներկայացուցիչներին, այլ նկատի է ունեցել հենց մրցավարներին։ Ֆեդերացիայում կարծում են, որ Լիոնելը պետք է անմեղ ճանաչվի, քանի որ այդ պահին սթրեսային վիճակում էր:

Պարբերականի խոսքով՝ առաջիկա մի քանի օրերին ԿՈՆՄԵԲՈԼԸ կփակի Մեսսիի նկատմամբ երկու կարգապահական գործերը։ Խաղացողը կխուսափի ինչպես որակազրկումից, այնպես էլ տուգանքից:

Share |

Լրահոս

Loading...