Չեմպիոնների միջազգային Գավաթ. Մանչեսթեր Յունայթեդը հաղթել է Ինտերին

17:57 20.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 1-0 հաշվով հաղթեց «Ինտերին» Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարում: Խաղը կայացավ Սինգապուրի «Ազգային» մարզադաշտում: Հանդիպումը սպասարկում էր Գոպալա Կրիշնան Լետչմանը:

Միակ գոլը խփվեց 76-րդ րոպեին: Աչքի ընկավ «կարմիր սատանաների» կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը, որը գոլը խփելուց 13 րոպե առաջ էր խաղադաշտ դուրս եկել:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ինտերի» համար սա առաջին հանդիպումն էր Չեմպիոնների միջազգային Գավաթում: Ավելի վաղ ՄՅՈւ-ն հաղթել «Պյորտ Գլորիին» ու «Լիդսին»: «Ներաձուրիներն» իրենց հերթին հաղթել էին «Լուգանոյին»: Հաջորդ խաղը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հուլիսի 25-ին, «Տոտենհեմի» հետ: «Ինտերը» 24-ին կխաղա «Յուվենտուսի» հետ:

Share |

Լրահոս

Loading...