Նեյմարը ՊՍԺ-ի հետ չի մեկնել Գերմանիա՝ ընկերական խաղի

14:11 20.07.2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը թիմի հետ չի մեկնել Գերմանիա, որտեղ այսօր՝ հուլիսի 20-ին, փարիզյան ակումբն ընկերական խաղ կանցկացնի «Նյուրնբերգի» հետ:

«Թվիթերում» ՊՍԺ-ի պաշտոնական էջում հրապարակվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակը, որոնք թիմի հետ մեկնել է խաղի: Նեյմարի անունն այդ ցանկում չկա:

Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ բրազիլացի հարձակվողը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», որտեղ խաղացել է 2013-ից 2017 թվականներին: Հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը Նեյմարի համար առաջարկել է Կոուտինյոյին ու Դեմբելեն: Սակայն ֆրանսիական ակումբը հայտնել է, որ Նեյմարին բաց կթողնի միայն 222 միլիոն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...