Նեյմարի գործակալը կապ է հաստատել 5 ակումբի ներկայացուցիչների հետ

18:05 20.07.2019

Պինի Զահավին, որը ներկայացնում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի շահերը, բրազիլացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 5 ակումբների հետ: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ գործակալն առաջարկել է հաճախորդի ծառայությունները «Բարսելոնային», «Ռեալին», «Մանչեսթեր Յունայթեդին», «Բավարիային» և «Յուվենտուսին»:

Հիշեցնենք, որ Նեյմարը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյով՝ դառնալով պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: 27-ամյա հարձակվողի պայմանագիրը Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Անցած մրցաշրջանում, 28 հանդիպումներում, բրազիլացին ակումբային մակարդակով խփել է 23 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը ցանկություն է հայտնել փոխել ակումբային գրանցումը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: 

Share |

Լրահոս

Loading...