Օզիլ. Լավ հարաբերություններ ունեմ Էմերիի հետ, ուզում եմ օգնել Արսենալին

14:59 20.07.2019

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ, որը ցանկանում է օգնել իրեն՝ վերադառնալ նախկին մակարդակին:

«Ես իսկապես լավ հարաբերություններ ունեմ Էմերիի հետ, ուստի մենք շատ ենք զրուցում: Նա ցանկանում է օգնել ինձ, իսկ ես ուզում եմ օգնել թիմին: Ես մի քանի վնասվածք ունեցա մրցաշրջանի մեկնարկում, այդ պատճառով, բնականաբար, ծանր ժամանակներ ունեցա, բայց մրցաշրջանի վերջում շատ խաղերի մասնակցեցի»,- Օզիլի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Հիշեցնենք, որ Օզիլը «Չելսիի» հետ ԵԼ եզրափակչում (1-4) փոխարինվելուց հետո վիրավորական էր արտահայտվել Ունաի Էմերիի մասին, ինչից հետո զանազան խոսակցություններ էին պտտվում գերմանացու՝ անգլիական ակումբից հեռանալու մասին:

Share |

Լրահոս

Loading...