Պուլիշիչը՝ Ազարի մասին. Ես այստեղ չեմ, որ ինձ ինչ-որ մեկի հետ համեմատեն

21:10 20.07.2019

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը պատասխանել է «կապույտների» նախկին խաղացող Էդեն Ազարի հետ համեմատություններին:

«Ես այստեղ նրա համար չեմ, որ ինձ ինչ-որ մեկի հետ համեմատեն: Իհարկե, Էդենը անհավանական էր ինչպես անցած մրցաշրջանում, այնպես էլ «Չելսիում» հանդես գալու ողջ ընթացքում: Ազարը հիանալի խաղացող է:

Ես ես եմ ու ամեն ինչ կանեմ թիմին հաջողություն բերելու համար: Հիմա պիտի ադապռացվեմ ու ինձ հասանելի ամեն ձևով օգնեմ թիմին: Դա անհրաժեշտ է հենց սկզբից հարգանք վաստակելու համար: Կմարզվեմ իմ հնարավորությունների սահմանում, իսկ հետո ուզում եմ ավելի ու ավելլի ուժգին ադեցություն ունենալ խաղադաշտում»,- Պուլիշիչի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

 

Share |

Լրահոս

Loading...