Զիդան. Ռեալը պլան է մշակել Պոգբայի տրանսֆերի հետ կապված

19:22 20.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերի հետ կապված իրավիճակը:

«Մեր ակումբը գիտի, թե ինչ է ցանկանում  և ինչ կարող է տեղի ունենալ մինչև օգոստոսի 31-ը։ Այդ ընթացքում մենք կարող ենք ինչ-որ մեկին վաճառել և ինչ-որ մեկին գնել։ Ես չեմ խառնվում այդ գործերին։ Պոգբա՞ն, ակումբն ունի պլան։ Տեսնենք, թե ինչ կլինի, դեռ կենտրոնացած ենք «Բավարիայի» հետ խաղի վրա», - Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար պահանջում է առնվազն 200 միլիոն եվրո։

Share |

Լրահոս

Loading...