Էվերթոնի հարձակվողը 6.4 տոնա մթերք է գնել կարիքավորների համար

12:04 20.07.2019

«Էվերթոնի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը մասնակցել է բարեգործական միջոցառման, որը կայացել է իր հայրենի Նովա-Վենեսիա քաղաքում:

Հարձակվողի կողմից կազմակերպված ընկերական խաղի շրջանակներում, որին ներկա է եղել 3 հազար մարդ, կայացել է մթերքի վաճառք կարիքավորներին: Հաջողվել է հավաքել 6.4 տոնա սնունդ այն ընտանիքների համար, որոնք աղքատության մեջ են: Այս քանակը երկու անգամ ավելին է նախորդ տարվա նմանատիպ միջոցառման ցուցանիշից:

Ամբողջ 6.4 տոնա մթերքի համար Ռիշարլիսոնը վճարել է իր խնայողություններից: Լուսանկարները կարող եք դիտել Brasil Football թվիթերյան էջում:

Share |

Լրահոս

Loading...