Արդայի երկրորդ ոչ-ոքին. Ռումյան Հովսեփյանը մասնակցել է խաղին

12:20 20.07.2019

Հուլիսի 19-ին Բուլղարիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակում «Արդան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, հյուրընկալվելիս մրցել է «Ցարսկո Սելոյի» հետ: Խաղն ավարտվել է առանց գոլերի՝ 0-0 հաշվով:

Հայ կիսապաշտպանը «Արդայի» կազմում խաղացել է առանց փոխարինման: 

Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային տուրում ևս «Արդան» 0-0 հաշվով էր խաղացել, Հովսեփյանը խաղադաշտում 82 րոպե էր անցկացրել:

Երկու ոչ-ոքիներից հետո «Արդան» 2 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում:

Share |

Լրահոս

Loading...