Սարի. Պոգբան ինձ շատ է դուր գալիս, բայց նա ՄՅՈւ-ի խաղացող է

17:08 20.07.2019

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:

«Պոգբան ինձ շատ է դուր գալիս: Բայց նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է: Իսկ ես տնօրեն չեմ և չեմ տիրապետում ամբողջ իրավիճակին», - Սարիի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում Պոգբայի նկատմամբ: Ֆուտբոլիստի անունը կապվում է նաև Մադրիդի «Ռեալի» հետ:

Share |

Լրահոս

Loading...