Սիմեոնե. Չեմ նեղանում Գրիզմանից Բարսելոնա գնալու համար, ես սիրում եմ նրան

15:50 20.07.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը:

«Ես շատ եմ շփվել Անտուանի հետ: Գրիզմանը կարիերայում կարևոր քայլ արեց՝ տեղափոխվելով այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է: Ես գնահատում եմ նրա որոշումը: Սովորաբար, մարդիկ նեղանում են ակումբում խաղացողների վերջին արարքներից, բայց՝ ոչ ես: Այն 5 տարիներին, որ Անտուանը մեզ հետ էր, նա հիանալի էր, աշխատում էր լավագույնների մակարդակով ու աճել է որպես խաղացող:

Երբ Գրիզմանը դեռ նոր էր եկել մեր թիմ, եզրայինի դեր էր կատարում: Ես ասացի, որ պետք է կենտրոնին ավելի մոտ խաղա: Նա հասկացավ ինձ, և դա նրան օգնեց՝ աճել: Դա ինձ երջանկացնում է մարզչական առումով:

Ես նրան շատ եմ սիրում, հիանալի հարաբերություններ ունեմ նրա ընտանիքի հետ: Գրիզմանը հիանալի թիմի է միացել: Եթե պահպանի տեմպը, որը նրան դարձրել է աշխարհում լավագույններից մեկը, ապա հրաշալի մրցաշրջան կունենա», - Սիմեոնեի խոսքերն է մեջբերել Mundo Dportivo-ն:

Share |

Լրահոս

Loading...