Տոտենհեմը Աթլետիկոյին հայտնել է Էրիկսենի գինը

18:25 20.07.2019

«Տոտենհեմը» և Մադրիդի «Աթլետիկոն» բանակցություններ են վարում կիսապաշտպան Քրիստիան էրիկսենի հնարավոր տրանսֆերի համար, տեղեկացնում է լրագրող Տանկրեդի Պալմիերին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ «Տոտենհեմը» իսպանական ակումբին հայտնել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է  է 70 մլն եվրո:

Հարկ է նշել, որ ԶԼՄ-ների տեղեկություններով, աստղային կիսապաշտպանի շառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Յուվենտուսը, «Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ հաջորդ ամռանը լրանում է Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ:

Share |

Լրահոս

Loading...