Ասիա Տրոֆի. Վուլվերհեմփթոնը եզրափակչում հաղթեց Ման. Սիթիին

17:42 20.07.2019

«Վուլվերհեմփթոնը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Շանհայում ընթացող Asia Trophy by Premier League մրցաշարի եզրափակչում:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց առանց խփած գոլերի: Ընդ որում, 21-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգը չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էին «գայլերը»:

Asia Trophy by Premier League-ն ընկերական նախամրցաշրջանային մրցաշար է, որն ամեն 2 տարին մեկ անցկացվում է Ասիա աշխարհամասում: Մրցաշարին մասնակցում են ԱՊԼ-ի 4 թիմեր: 2011 թվականին մրցանակը հաղթել է «Չելսին»: Երկու տարի անց հաղթողը «Մանչեսթեր Սիթին» էր: 2015-ին հաղթել է «Արսենալը»՝ եզրափակչում ուժեղ գտնվելով «Էվերթոնից»: Մրցաշարի գործող չեմպիոնը «Լիվերպուլն» էր, որը հաղթել էր «Լեսթերին»:

Share |

Լրահոս

Loading...