Զիդան. Ռեալում Ազարն էլ ավելի լավը կդառնա

17:22 20.07.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ «Սանտյագո Բեռնաբեուում» բելգիացի եզրային Էդեն Ազարը կարող է էլ ավելի լավը դառնալ:

«Ես կարծում եմ, որ նրան անհրաժեշտ էր «Ռեալ» տեղափոխությունը: Նրան այնպիսի ակումբ էր պետք, ինչպիսին «Ռեալն» է: Այս ակումբում ինչ-որ յուրահատուկ բան կա, և ֆուտբոլիստները գիտեն այդ մասին: Ես այստեղ եմ եկել 29 տարեկանում և ավելի լավն եմ դարձել այստեղ: Ու կարծում եմ, որ նրա հետ էլ ինչ-որ նմանատիպ բան կլինի: Ինձ թվում է, որ Ազարը կարող է դառնալ էլ ավելի լավը, քան արդեն կա: Հիմա, երբ նա այստեղ է, մենք պետք է նրա հնարավորություններից առավելագույնը քաղենք», - Զիդանի խոսքերն է մեջբերել Football Espana-ն:

Ազարը «Չելսիից» «Ռեալ» տեղափոխվեց այս ամառ: Նրա տրանսֆերն «Արքայական ակումբին» 100 միլիոն եվրո արժեցավ:

Share |

Լրահոս

Loading...