Հարություն Մելքոնյան․ Եվրո-2019-ից հետո ավելի հանգիստ կլինենք մյուս մրցաշարերում

01:18 21.07.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի դարպասապահ Հարություն Մելքոնյանն ասում է՝ Եվրոպայի 2019 թվականի առաջնությունն իրենց թիմի համար մեծ փորձ էր․

«Բոլոր տղաներին, ոչ միայն ինձ, այս մրցաշարը մեծ փորձ տվեց։ Արդեն ավելի հանգիստ ենք մյուս մրցաշարերում, հատկապես Հայաստանի առաջնությունում հանդես գալու համար»,- ասում է Երևանի «Փյունիկի» 18-ամյա դարպասապահը։

Նրա խոսքով՝ Պորտուգալիայի Մ19 հավաքականի հետ վերջին խաղի սկիզբը թիմի համար լավ էր դասավորվում, սակայն ինչ-ինչ պատճառներով խաղի թելը կորցրին․

«Խաղը լավ սկսեցինք, մինչև 11 մետրանոցը, դրանից հետո էլ լավ խաղացինք, բայց երկրորդ կեսը լավ չդասավորվեց մեզ համար։ Ցավում եմ պարտության համար»։

Հայաստանի Մ19 հավաքականի խաղին այս անգամ 5 հազարից մի փոքր ավել հանդիսական էր ներկա, ովքեր դարձյալ մինչև վերջին րոպեն աջակցեցին մեր թիմին, իսկ ֆուտբոլիստները յուրահատուկ կերպով հայտնեցին իրենց շնորհակալությունը․

«Ամբողջ թիմն անպայման մոտենալու էր և շնորհակալություն հայտներ երկրպագուներին, քանի որ 3 խաղում էլ վատ արդյունք գրանցեցինք, բայց նրանք մինչև վերջին րոպեն մնացին մեր կողքին, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում նրանց ու այդ շնորհակալությունը հայտնեցինք նաև մեր մարզաշապիկները նրանց նվիրելով»։ 

 

Share |

Լրահոս

Loading...