Էմերի․ Ցանկանում եմ թիմում 4 նորեկ տեսնել

17:53 21.07.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ լոնդոնյան ակումբը չի շտապում նոր ֆուտբոլիստների գնելու հարցում, բայց ինքը հույս ունի՝ դեռ 4 նորեկ էլ կունենան։

«Ես հանգիստ եմ և համբերատար, քանի որ ցանկանում ենք ակումբի համար լավագույն որոշումը կայացնել։ Որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները չափազանց բարձր են։ Մենք ընտրում ենք և չենք ցանկանում մեր պահանջների մակարդակն իջեցնել։

Միևնույն ժամանակ հիանալի երիտասարդներ ունենք։ Համոզված եմ՝ նրանք կարող են առաջընթաց գրանցել։ Ես ցանկանում եմ թիմում 4 նորեկ տեսնել, բայց միայն այն դեպքում, երբ համոզված լինեմ՝ նրանք կուժեղացնեն «Արսենալը»»,- Էմերիի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։

Share |

Լրահոս

Loading...