Պոչետինո․ Չգիտեմ՝ մե՞նք կգնենք Բեյլին, թե՞ մեկ այլ ակումբ

18:11 21.07.2019

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի ծառայություններով։

«Ես ծանոթ եմ Բեյլի իրավիճակին, բայց տեղյակ չեմ, թե որ ակումբը կգնի նրա տրանսֆերը։ Չգիտեմ՝ մե՞նք կլինենք, թե՞ մեկ այլ ակումբ։

Սա առաջին հերթին մեր ակումբի նախագահի գործն է։ Նա փորձում է հնարավորինս ուժեղ թիմ ստեղծել»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է BBC Sport-ը։

Share |

Լրահոս

Loading...