Չինաստանը սպասում է. Երկու ակումբ պատրաստ է պայմանագիր առաջարկել Բեյլին

19:46 21.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագան շարունակում է քննարկման թեմա լինել լրատվամիջոցների համար:

Այսօր մադրիդիցների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ հույս ունեն, թե ուելսցին մոտ օրերս կլքի ակումբը: Ֆուտբոլիստի գործակալը նույնպես հաստատել էր այս խոսքերը, նաև նշելով, որ մարզիչը չի հարգում իր ֆուտբոլիստին, որն այդքան բան է արել «Ռեալի» համար:

Marca-ն գրում է, որ Բեյլը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի Չինաստանից:

«Ցզյանսու Սունինը» պատրաստ է տարեկան 17 մլն եվրո առաջարկել խաղացողին: Այդքան է կիսապաշտպանը ստանում «Ռեալում»: 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Շանհայ Շենհուան», որն ավելի շատ աշխատավարձ է պատրաստ առաջարկել:

Share |

Լրահոս

Loading...