Գրիզման․ Պատրաստ եմ ամեն ինչ անել Բարսելոնայի, Մեսսիի և մյուս ֆուտբոլիստների համար

17:11 21.07.2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը Marca-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք բարդ չի լինի խաղալ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիի կողքին։

-Որպես ազատության սովոր ֆուտբոլիստ՝ քեզ համար բարդ չի՞ լինի խաղալ Մեսսիի հետ։ «Բարսելոնայում» քո դերակատարությունը տարբերվելու է նրանից, որն ունեցել ես «Աթլետիկոյում»։

-Հիանալի է լինելու խաղալ Մեսսիի հետ։ Շատ եմ ցանկանում տեսնել Մեսսիին առօրյա կյանքում, հետևել, թե ինչպես է մարզվում, իսկ հետո աշխատել նրա նման կամ իմ ոճով։ Ցանկանում եմ նրան հասկանալ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Անհամբերությամբ եմ սպասում նրա վերադարձին։ Պատրաստ եմ ամեն ինչ անել Մեսսիի, ակումբի և մյուս ֆուտբոլիստների համար։

-Կարծես, դու բնավ չես անհանգստանում Մեսսիի հետ հարաբերությունների համար։

-Ես բարդ մարդ չեմ։ Շփվող և թիմային խաղացող եմ։ Համոզված եմ՝ մենք շատ լավ հարաբերություններ կունենանք։

Share |

Լրահոս

Loading...