Դևիս․ Եթե հնարավորություն ունենամ Չիկագո Բուլզի հետ պայմանագիր ստորագրելու, կդիտարկեմ այդ տարբերակը

23:49 21.07.2019

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Էնտոնի Դևիսը չի բացառել, որ ապագայում կարող է տեղափոխվել «Չիկագո Բուլզ»։ Դևիսի խոսքերով՝ իր հարազատ քաղաքում՝ Չիկագոյում, պաշտում են բասկետբոլը։ Նա բասկետբոլային քաղաք է համարում Չիկագոն։ 

«Չիկագոն իմ հարազատ քաղաքն է։ Եթե ես հնարավորություն ունենամ «Չիկագո Բուլզի» հետ պայմանագիր ստորագրելու, ապա կդիտարկեմ այդ տարբերակը։ Չիկագոյում խաղում են բասկետբոլ բոլոր պայմաններում։ Այդ քաղաքի բնակիչները աննկարագրելի սեր ունեն այս սպորտի նկատմամբ։

Կլինի շոգ, թե ցուրտ, արև, թե անձրև․ բասկետբոլիստին, ով Չիկագոյից է, ոչինչ չի կարող խանգարել խաղալու համար։ Սա իսկական բասկետբոլային քաղաք է, իսկական կենտրոն։ Կարծում եմ՝ կարող եք շատ հանգիստ հրապարակել իմ այս խոսքերը»,-Դևիսի խոսքերն է մեջբերում The Chicago Tribute-ը։ 

Share |

Լրահոս

Loading...