Մատեյս դե Լիգտը՝ ՊՍԺ-ին մերժելու մասին․ Գումարն ինձ համար որոշիչ չէ

15:53 21.07.2019

«Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ մերժել է «Պարի Սեն Ժերմենի» առաջարկը, քանի որ փարիզյան ակումբում Կիլիան Մբապեից քիչ աշխատավարձ էր ստանալու։

«Իմ տեղափոխության մանրամասները փորձել եմ հնարավորինս անհասանելի դարձնել լրատվամիջոցների համար։ Ինչ-որ պահի իմ տրանսֆերի մասին լուրերը պարզապես հոգնեցնում էին։

Կարդացածս լուրերից ամենաաբսուրդայինն այն էր, որ չեմ տեղափոխվել ՊՍԺ, քանի որ այնտեղ ավելի քիչ աշխտավարձ կստանայի, քան Կիլիան Մբապեն։ Ինչպիսի հիմարություն։

Մինո Ռայոլային միշտ էլ ասել եմ, որ ապագա թիմիս անունը կասեմ Ազգերի լիգայից հետո։ Մինչ այդ ցանկանում էի կենտրոնանալ ելույթներիս վրա։ Հենց տեղեկացրի «Յուվենտուս» տեղափոխվելու ցանկությանս մասին, նա սկսեց աշխատել այդ ուղղությամբ։

Ինձ համար գումարը որոշիչ գործոն չէ։ Ով ճանաչում է ինձ, գիտի այդ մասին»,- Մատեյս դե Լիգտի խոսքը մեջբերել է Football Italia-ն։

Share |

Լրահոս

Loading...