Դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը

15:03 21.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կշարունակի ելույթները անգլիական ակումբի կազմում:

Իսպանացին նոր պայմանագիր կկնքի մանչեսթերյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Ըստ նոր համաձայնագրի՝ դարպասապահը կվաստակի շաբաթական 375 հազար ֆունտ: Տարեկան աշխատավարձը կկազմի 19.5 մլն: Այդպիսով Դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:

Գործարքն ավարտին կհասցվի, երբ ֆուտբոլիստն ու ամբողջ թիմը վերադառնան ԱՄՆ-ից:

Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողը 2011 թվականից հանդես է գալիս ՄՅՈւ-ի կազմում:

Share |

Լրահոս

Loading...