Ժոաու Ֆելիշը վնասվածք է ստացել Աթլետիկոյում իր առաջին խաղում

13:02 21.07.2019

Մադրիդի «Աթլետիկոն» ստուգողական հանդիպում է անցկացրել «Նումանսիայի» հետ ու հաղթել 3-0 հաշվով:

Մադրիդիցների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նոր մարտավարություն է փորձարկել՝ 4-2-3-1 ու «10» համարի գոտին վստահել թիմի նորեկ Ժոաու Ֆելիշին, որի համար մադրիդյան ակումբը «Բնեֆիկային» վճարել է 126 մլն եվրո:

Պորտուգալացու համար նոր թիմում սա առաջին խաղն էր: 28-րդ րոպեին, սակայն, Ֆելիշը վնասվածք է ստացել ու լքել խաղադաշտը: Վնասվածքի լրջության մասին ոչինչ չի հաղորդվում:

Share |

Լրահոս

Loading...