Եվրոպայի Մ-19 առաջնություն․ Ֆրանսիան և Իռլանդիան կիսաեզրափակչում են

22:58 21.07.2019

Երևանում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Այսօր ավարտին մոտեցավ խմբային փուլը։ 

B խմբում կիսաեզրափակչի ուղեգիրը արդեն իսկ նվաճած Ֆրանսիայի Մ-19 հավաքականը ուժերը չափեց Նորվեգիայի հասակակիցների հետ։ Նաթան Նգոմուն 61-րդ րոպեին առաջ մղեց ֆրանսիացիներին։ «Թուլուզի» հարձակվողի գոլի շնորհիվ Լիոնել Ռուկսելի թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ խմբային փուլում ու զբաղեցնելով առաջին տեղը՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 

Տուրի մյուս խաղում ուժերն էին չափում Իռլանդիայի և Չեխիայի Մ-19 հավաքականները։ Հանդիպման 35-րդ րոպեին իռլանդացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ջոնաթան Աֆոլաբին։ 79-րդ րոպեին Վասիլ Կուսեյը հավասարեցրեց հաշիվը։ Իռլանդիայի հավաքականից ընդամենը երկու րոպե պահանջվեց դարձյալ հաշվի մեջ առաջ անցնելու համար։ 81-րդ րոպեին Բերրի Քոֆեյը գրավեց մրցակցի դարպասը և ապահովեց Իռլանդիայի հավաքականի տեղը կիսաեզրափակչում։ 

Այսպիսով, A խմբում առաջին տեղը զբաղեցրած Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակչում կմրցի Իռլանդիայի հետ, Պորտուգալիան էլ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիայի ընտրանու հետ։ 

Share |

Լրահոս

Loading...