Հալեպը չեմպիոնական շքերթ է կազմակերպել հարազատ քաղաքում (լուսանկարներ)

16:11 21.07.2019

Ռումինուհի Սիմոնա Հալեպն Ուիմբլդոնում հաղթանակի կապակցությամբ չեմպիոնական շքերթ է կազմակերպել հարազատ քաղաքում՝ Կոնստանցում։

Grand Slam շարքի տարվա երրորդ մրցաշարի չեմպիոնուհին ավտոբուսով շրջել է քաղաքի փողոցներով և հազարով երկրպագուների ցուցադրել է տիտղոսը։

Ավելի վաղ Հալեպը տիտղոսը ցուցադրել էր Բուխարեստում կայացած միջոցառման ժամանակ, որին մասնակցել էր ավելի քան 25 հազար երկրպագու։

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի եզրափակչում Սիմոնա Հալեպը 6-2, 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ամերիկուհի Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Հալեպի համար սա Grand Slam շարքի երկրորդ տիտղոսն է․ անցյալ տարի թենիսիստուհին հաղթել էր «Ռոլան Գարոսում»։

Share |

Լրահոս

Loading...