Ուրալը հաղթեց Ախմատին, Հարոյանը մասնակցեց ամբողջ խաղին

16:58 21.07.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» վստահ հաղթանակ տոնեց «Ախմատի» նկատմամբ։

«Եկատերինբուրգ Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 3-0 հաշվով․ տանտերերից մեկական գոլ խփեցին Վլադիմիր Իլյինը, Օտման Էլ-Կաբիրը և Յուրի Բավինը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։

Այս հաղթանակից հետո Հարոյանի թիմն ունի 6 միավոր, իսկ «Ախմատը» մնաց 3 միավորով։

Share |

Լրահոս

Loading...