ՄՅՈւ-ն ու Լեսթերը վերջապես համաձայնության են հասել Մագուայերի տրանսֆերի հարցում

21:12 21.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես համաձայնության է հասել «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերի տրանսֆերի հարցում։ Այս մասին տեղեկություն է տարածել Bleacher Report-ի լրագրող Դին Ջոնսը։ 

Twitter-յան իր էջում լրագրողը հրապարակում է կատարել՝ հայտնելով, որ կողմերը համաձայնության են հասել 26-ամյա անգլիացու տրանսֆերի վերաբերյալ։ «Կարմիր սատանաները» 80 միլիոն ֆունտ են վճարելու Մագուայերին ձեռք բերելու համար։ Հաղորդվում է, որ բանակցությունները տևել են մի քանի շաբաթ։ 

«Մանչեսթեր Սիթին» ևս հետաքրքրված էր Մագուայերի ծառայություններով, սակայն, ինչպես երևում է, Գվարդիոլայի թիմը հետ է կանգնել անգլիացի պաշտպանին գնելու մտքից։ 

Հարի Մագուայերը 2017 թվականից է հանդես գալիս «Լեսթերում»։ «Աղվեսների» կազմում նա մասնակցել է 69 հանդիպման։ 

Share |

Լրահոս

Loading...