Լեոնարդո. Նեյմարի համար հստակ առաջարկներ չունենք

11:28 21.07.2019

ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն կրկին խոսել է թիմի հարձակվող Նեյմարի ապագայի մասին:

Ավելի վաղ Լեոնարդոն հայտնել էր, որ բրազիլացին ցանկություն է հայտնել լքել Փարիզը.

«Անկեղծորեն կնշեմ, որ մեր վերջին խոսակցությունից հետո ոչինչ չի փոխվել: Բացարձակ ոչինչ: Ոչ մի շարժ չկա, տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ նույնպես դեռ չեն եղել: Նեյմարը մեզ հետ է, նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է: Կրկնում եմ՝ հստակ առաջարկներ չկան: Մենք այսպիսի իրավիճակում ենք արդեն 10 օր»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Share |

Լրահոս

Loading...