«Բարսելոնան» կողմնորոշվել է, թե ով է փոխարինելու թիմի հարձակվող Լուիս Սուարեսին։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի ընտրությունը կանգ է առել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի վրա։ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև ՄՅՈւ-ն։
Մարտինեսը ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում մասնակցել է 13 հանդիպման ու 7 գոլ է խփել։
Լուիս Սուարեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։