Բալոտելին կարող է վերադառնալ Ա սերիա

22:09 21.07.2019

Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ Իտալիայի Ա սերիա։ Ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջանները անց է կացրել Ֆրանսիայի առաջնությունում՝ հանդես գալով «Նիսի» և «Մարսելի» կազմում։ 

Calciomercato-ն գրում է, որ Բալոտելին կարիերան կարող է շարունակել «Ֆիորենտինայում»։ Մարիոն ցանկություն ունի Իտալիա վերադառնալու ու պատրաստ է դիտարկել այս տարբերակը։ Ներկա պահին նա ազատ գործակալի կարգավիճակ ունի։ 

Մարիո Բալոտելին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել միլանյան երկու ակումբների՝ «Միլանի» և «Ինտերի» կազմում։ 

Հիշեցնենք, որ «Ֆիորենտինան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկություն է ունեցել ձեռք բերելու «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Դանիելե Դե Ռոսիին։ Վերջինս հրաժարվել է «Ռոմայից» բացի այլ իտալական ակումբի կազմում հանդես գալուց։ 

Share |

Լրահոս

Loading...