Աֆրիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստը տեղափոխովում է Միլան

15:30 21.07.2019

«Էմպոլիի» սպորտային տնօրեն Պյետրո Ակադրին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Իսմայել Բենասերը տեղափոփվում է «Միլան»: Գործարքի արժեքը կկազմի 16 մլն եվրո.

«Իսմայելն իսկական մարտիկ է: Վստահ եմ, որ «Միլանի» երկրպագուները գոհ կլինեն նրա խաղից»,- Ակարդիի խոսքը մեջբերում է La Gazzetta della Sport-ը:

21-ամյա ալժիրցին ճանաչվել է Աֆրիկայի 2019 թվականի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Բենասերը մասնակցել է 7 հանդիպման ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: Այդ թվում եզրափակիչ խաղում, որտեղ Ալժիրը 1-0 հաշվով հաղթեց Սենեգալին:

 

Share |

Լրահոս

Loading...