Միլանն ու Աթլետիկոն բանակցում են Կորեայի տրանսֆերի համար

20:14 21.07.2019

«Միլանը» համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անխել Կորեայի հետ անձնական պայմանագրի հարցում:

Sky Italia-ի լրագրող Մանուելե Բայոկինին հայտնել է, որ այժմ բանակցություններ են վարում երկու ակումբները: 24-ամյա խաղացողի համար մադրիդյան ակումբը պահանջում է 50 մլն եվրո: «Ռոսոներիները» չեն պատրաստվում վճարել ավելին, քան 40 մլն եվրոն:

«Միլանը» սպասում Է Անդեր Սիլվայի տրանսֆերի ավարտին, որից ակումբը պետք է ստանա 30 մլն եվրո: Պորտուգալացին տեղափովում է «Մոնակո»:

Սպասվում է, որ միլանյան ակումբի և «Աթլետիկոյի» միջև բանակցություններն ավարտին կհասցվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Share |

Լրահոս

Loading...