ՄՅՈւ-ն մոտ է Լիլի առաջատարին ձեռք բերելուն

14:01 21.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Լիլը» շարունակում են բանակցությունները հարձակվող Նիկոլյա Պեպեի տրանսֆերի վերաբերյալ: Բանակցությունները եզրափակիչ փուլում են:

The Times-ը գրում է, որ ֆրանսիական ակումբը ցանկանում է տեղափոխությունից ստանալ 70 մլն ֆունտ: 24-ամյա Պեպեի տեղափոխությանը կողմ է անձամբ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

Իվուարցու ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Էվերթոնը» և «Լիվերպուլը»: Ֆուտբոլիստին ցանկանում են տեսնել նաև Սերիա Ա-ում և Լա Լիգայում:

Նախորդ մրցաշրջանի 43 խաղում Պեպեն դարձել է 23 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...