Լեոնարդոն ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել է Նեյմարին

18:28 21.07.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի՝ փարիզյան ակումբից հեռանալու մասին լուրերն ավելի ու ավելի իրական են դառնում։

Diario Sport-ը գրում է, որ վերջնականապես փչացել են Նեյմարի և ՊՍԺ-ի ղեկավարության հարաբերությունները։ Աղբյուրին հայտնի է դարձել, որ երկուշաբթի Լեոնարդոն ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել է Նեյմարին, որը, թիմակիցների հետ համեմատած, ուշ է միացել նախամրցաշրջանային հավաքին։

Ֆուտբոլիստին դուր չի եկել Լեոնարդոյի պահվածքը, և նա ևս մեկ անգամ տեղեկացրել է ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարը մտադիր է վերադառնալ «Բարսելոնա», սակայն Լեոնարդոն արդեն հայտարարել է՝ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ դեռևս չեն ստացել։

Share |

Լրահոս

Loading...