Փյունիկի մարզիչները ներկա են եղել Յաբլոնեցի խաղին (լուսանկար)

10:44 21.07.2019

Երևանի «Փյունիկը» դուրս է եկել Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ:

Առաջին փուլում Ալեքսանդր Տարխանովի թիմը հաղթահարել էր մակեդոնական «Շկուպիի» արգելքը: Երկրորդ փուլում երևանյան թիմի մրցակիցը լինելու է չեխական «Յաբլոնեցը»:

«Փյունիկի» մարզիչները Սուրեն Չախալյանը և Ռոբերտ Արզումանյանը, որը վերջերս է ստացել մարզչական արտոնագիր, ներկա են եղել չեխական թիմի վերջին հանդիպմանը:

«Յաբլոնեցը» մրցել է Պրահայի «Սպարտայի» հետ ու պարտվել 0-2 հաշվով:

«Փյունիկ»-«Յաբլոնեց» հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին, ժամը 17-30-ին:

Share |

Լրահոս

Loading...