ICC. Ռեալը մինչմրցաշրջանի իր առաջին խաղում պարտվեց Բավարիային (տեսանյութ)

09:18 21.07.2019

Եվրոպական գրանդ ակումբները պատրաստվում են 2019/20 մրցաշրջանին:

Մադրիդի «Ռեալն» այս ամռան իր առաջին հանիդպումն անցկացրեց՝ Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում մրցելով «Բավարիայի» հետ: Հյուսթոնում կայացած խաղն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով՝ 3-1:

Հանդիպման հաշիվը բացեց Տոլիսոն: Երկրորդ կեսում «Բավարիան» երկու րոպեում կարողացավ հաշիվը դարձնել 3-0: Աչքի ընկան Լևանդովկսին և Գնարբին: «Սերուցքայիններից» միակ գոլը հեղինակեց թիմի նորեկ Ռոդրիգոն:

Հավելենք, որ Կովաչի թիմը հանդիպումն ավարտվեց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ Ուլրեյխը:

Հաջորդ խաղում «Ռեալը» հուլիսի 24-ը կմրցի «Արսենալի» հետ, նույն օրը «Բավարիան» կհանդիպդի «Միլանին»:

Share |

Լրահոս

Loading...